Կիևն Արևմուտքից ակնկալում է ՀՕՊ համակարգեր և անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցներ. Շմիգալ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևն Արևմուտքից ակնկալում է հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցներ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն առաջին հերթին ՀՕՊ միջոցների կարիք ունեն. Ռուսաստանը գործարկում է կամիկաձե դրոններ, որոնք դժվար է խոցել։ «Անհամբերությամբ սպասում ենք զինամթերքի մատակարարման հաջորդ խմբաքանակին»,- հավելել է Շմիգալը, հույս հայտնել՝ մատակարարումը տեղի կունենա նոյեմբերին:

Ուկրաինայի վարչապետը մտահոգություն է հայտնել. եթե առաջիկա ձմռանը Ուկրաինայում չապահովվեն պատշաճ էներգամատակարարում, ջրամատակարարում և ջեռուցում, ապա Եվրոպան կբախվի միգրացիոն աղետի։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից