«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի մի շարք իրադարձություններ և արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկ իրականացումը, որովհետև երբեմն որոշակի քաղաքական դիսոնանս կա, և շատ վերլուծաբաններ չեն կարողանում արձանագրել, բացատրել կամ պատասխանել հարցին՝ ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ-ի հետ, և ռազմավարական գործընկերություն ունենալ Չինաստանի հետ, և պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետույթյան հետ, և այդպես շարունակ:
Մեր գործողությունների, այդ թվում՝ մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության նպատակներից մեկն այն է, որ մենք մեզ համար բացենք տեսադաշտ, հորիզոն. այդ հորիզոնը բացելու համար մենք պետք է կարողանանք ինքներս մեզ այդ աշխարհում ավելի լավ, ավելի ամբողջական, ավելի խորությամբ ընկալենք: Սա է պատճառը, որ ես առիթ եմ ունեցել ասելու՝ կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ: Կարևոր է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կտրված չլինի իրական աշխարհից»,- նշեց վարչապետը: