Կարևոր է զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման. Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Մոսկվան հիմնվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտության, այդ թվում՝ հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովի դրույթների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Կարևոր է զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման»,- ասել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ և սպառնալիք պարունակող հայտարարությունները:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը երկու կողմի հետ մշտական շփման մեջ է ինչպես քաղաքական առումով, այդ թվում՝ երկրների ղեկավարների, ԱԳՆ ղեկավարերի, այնպես էլ տեղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԱԴԾ սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերի կանխարգելման նպատակով:

«Մենք, իհարկե, կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նպատակով»,- եզրափակել է Զախարովան:

Related posts

Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Սիրիա

Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC