Կարողացա տրամադրվել նրա դեմ, որպես սովորական մրցակցի, ոչ որպես ադրբեջանցու. Վազգեն Թևանյան

65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է վարկանիշային մրցաշարում իր հաղթանակների, զգացողությունների և Ալիևի հետ միջադեպի մասին։

«Երեկ գոտեմարտից հետո տեսա՝ թե ինչ մեծ ուրախությամբ են իմ հաղթանակը տոնում հարազատներս, և ընդհանրապես բոլորը, իմ ուրախությունն էլ տասնապատկվեց։ Այն, որ մասնագետները ինձ Օլիմպիական խաղերում հաղթելու ֆավորիտ են տեսնում, իմ մեջ լարվածություն չի առաջացնում։
Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի վստահ եմ դառնում։
Ավեի բարդ էր կիսաեզրափակիչը, քանի որ որոշվում էր ուղեգրի հարցը, այդ իսկ պատճառով մի փոքր լարված անցավ։

Եզրափակչի նախորդ օրը կար մի քիչ լարվածություն։ Սակայն կարողացա տրամադրվել նրա դեմ, որպես սովորական մրցակցի, ոչ որպես ադրբեջանցու, ու ստացվեց ավելի լավ գոտեմարտել։
Ալիևի հետ գոտեմարտի ժամանակ շատ պատահական հարվածեցի դեմքին, ինքն էլ իրեն վատ զգաց ու տեսաք, թե ինչպես արձագանքեց։

Խոսելով իր հանգստության մասին՝ Թևանյանը նշեց, որ ինքը առօրյայում էլ է հանգիստ, իսկ սպորտում այդ հանգստությունն առավել քան անհրաժեշտ է։
Վազգենը, նշեց որ հայրն ու հորեղբայրն են որոշել իրեն անվանակոչել Սպարապետի պատվին․

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան