ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիայի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related posts

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ