Կարծում ենք, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրին: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, թե այդ նպատակով ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվեն խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան և այլ փաստաթղթեր:

Փաշինյանի խոսքով՝ ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվի ԱՊՀ ստեղծման և ձևավորման, խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան: «Այնտեղ կան բազմաթիվ փաստեր, որոնք լրացուցիչ վերլուծության, համադրման կարիք ունեն: Այն ռազմավարությունը, որ մենք որդեգրել ենք Կառավարության ծրագրում և ձևակերպել ենք, դրանով մենք գնալու ենք առաջ: Այո, կարծում ենք, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա: Եվ այդ համատեքստում շատ լավ ու օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս դրանց իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք: Եվ մեր Կառավարությունը գնալու է այդ ճանապարհով»,- վստահեցրեց Փաշինյանը:

Related posts

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին

Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները