Կարծում եմ՝ միջազգային դիրտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է. Մհեր Գրիգորյան

Այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ադրբեջանական խմբերի մեր սահմանից դուրս բերելու խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, և կարծում եմ՝ միջազգային դիրտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով սահմաններում միջազգային դիրտորդներ տեղակայելու մասին:

«Ադրբեջանական կողմից չեն կարող արձագանքներ չլինել, և գործողություններ չեն կարող չլինել, ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ չկա քննարկում, որտեղ խոսվի տարածքներ հանձնելու մասին: Վերջինս շեշտեց, որ անցկացվող քննարկումները տեղի են ունենում հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթում առկա տերմիններով, որտեղ նաև խոսք չկա միջանցքի մասին:

Խոսելով երեկ հրապարակված այն լուսանկերների մասին, որտեղ զոհված զինածառայողների մարմինները պահվում էին Աբովյանի դիահերձարանի նկուղում՝ Գրիգորյանը նշեց, որ այս ամենը չի կարելի անվանել պետության վերաբերմունք: «Ես ընդունում եմ՝ սա անթույլատրելի է, խոսք չկա, բայց եկեք հնարավորություն տանք,որ լիազոր մարմիններն այդ մասին ճշտեն, և ես վստահ եմ, որ բացատրություն կլինի, բայց հարցը զգայում է, եկեք բան չասեմ»:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան. Միրզոյանը՝ ընդդիմությանը