Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Անցակետը բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլ. Հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց):

Related posts

Դպրոցական օլիմպիադաների կարգը փոխվել է 2026 թ.-ի հոկտեմբերի 23-ից. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան