Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:

Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային դահլիճի տրիբունաների հիմքը, ընթանում էին պարիսպների բետոնային լիցքի աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` նախագծը հաստատելուց և շինարարությունը սկսելուց հետո որոշվել է, որ մարզադպրոցը կունենա նաև լողավազան և հրաձգարան․ «Շինարարների հետ զրուցելուց հետո, երբ տեսանք՝ կա մի հատված, որը կարող է դառնալ հրաձգարան, որոշեցինք սկսել դրա կառուցման աշխատանքները։ Հիմա մենք ուզում ենք այստեղ լողավազան և հրաձգարան ունենալ»։

Կարեն Գիլոյանը ընդգծել է՝ Գյումրին ունենալու է մարզական ժամանակակից համալիր, որտեղ նաև միջազգային մրցաշարեր են անցկացվելու։ Հսկայական կառույցը զբաղեցնելու է շուրջ 10 հեկտար տարածք և պատրաստ է լինելու 2025 թվականին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան