Կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ ԽԱՔ ՍՊԸ-ում նաև 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր:

Կասեցվել է երկու արտադրամասերի գործունեությունը, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Related posts

Պայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ կա զnհ

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով