Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են՝ կասեցման հիմք են հանդիսացել տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից արձանագրված մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝
Երևան, Հրաչյա Քոչար 2ա հասցեում գործող արտադրամասում՝
առաստաղը չի ապահովել մասնիկների թափվելու և բորբոսի առաջացման վտանգի կանխարգելումը.
սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք.
չեն եղել ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար անհրաժեշտ սարքեր:
Երևան, Շինարարների 12 հասցեում գործող արտադրամասում՝
պատերը, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.
արտադրական սարքավորումները, այդ թվում՝ եփման վառարանն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն գտնվել նորոգ ու բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի կողմից սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Related posts

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար