Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։
Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Related posts

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով

Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք

Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել