Որոշումը վերաբերում է նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությաամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը։
Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաև նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցած համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց վարկառուի մասնակցության։