Կանադայում մեկնարկել է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է նաև Թրամփ-Զելենսկի հանդիպում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Կանադա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդում է AFP-ն։ Գագաթնաժողովի շրջանակում Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։

Հունիսի 15-17-ը Կանադայի Կանանասկիս քաղաքում տեղի կունենա Յոթնյակի խմբի (G7) տարեկան գագաթնաժողովը, որը, բացի ընդունող երկրից, ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան։

Հանդիպումը կլինի հոբելյանական. 50 տարի առաջ՝ 1975 թվականի նոյեմբերի 15-17-ին, Ֆրանսիայի Ռամբույե պալատում տեղի է ունեցել այն ժամանակվա G7-ի առաջին հանդիպումը, Կանադան միացել է ասոցիացիային մեկ տարի անց:

Միջոցառումներին կմասնակցեն նաև այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Ուկրաինայի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները։ Սպասվում է 70 պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, 2000 պատվիրակի և 1400 լրագրողի ներկայություն:

G7-ի գագաթնաժողովը տեղի է ունենում Իսրայելի և Իրանի միջև խոշոր հրթիռային հարվածների փոխանակման ֆոնին։

Related posts

Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ

Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում

Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում «Ալ-Ղուդս»-ի հրամանատարական կետերին