«Կայունացման ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին». Նազելի Բաղդասարյան

Որևէ իշխանություն հավերժ չէ, և երբ պահի հրամայականը կա, այո, պետք է հեռանա: Բայց այս փուլում մենք գերխնդիր ունենք երկրի ներքաղաքական իրավիճակը կայունացնելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Հարցին՝ ո՞ր փուլում է պատկերացնում գործող իշխանության հեռանալը, պատգամավորը պատասխանեց.

«Այն փուլում, երբ երկրում կայուն իրավիճակ կլինի, և երկիրը պատրաստ կլինի որևէ եղանակով այդ ամենն անցնցում անցկացնելու»:

Ճշտող հարցին՝ այսինքն կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց՝ «ինչ-որ փուլից հետո կարելի է խոսել այդ մասին՝ հաշվի առնելով նաև հասարակական տրամադրությունները»:

Related posts

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն

ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան