Կաթվածահար երթեւեկություն Գյումրիում

Այսօր առավոտյան ժամը 10:30-ից Գյումրու Երեւանյան խճուղուց Գարեգին Նժդեհի հրապարակ եւ Տերյան փողոց տանող հատվածում մոտ 2 ժամ կաթվածահար էր եղել երթեւեկությունը: Նման անհարմարություն առաջացել էր նշված հատվածներում կատարվող փոսալցման աշխատանքների արդյունքում: Երթեւեկության խցանման ընթացքում տեղի էր ունեցել նաեւ ավտովթար, ինչն էլ էլ նպաստել էր մեքենաների էլ ավելի մեծ կուտակումների: Առավելապես տուժել էր նաեւ քաղաքի հանրային տրանսպորտի աշխատանքը: Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանի խոսքով՝ բնակիչներին նման անհարմարություն պատճառեց տեղի ունեցած ավտովթարը, բայց մեզ ահազանգած քաղաքացիներն էլ նշում են, որ վթարը տեղի է ունեցել հենց ավտոմեքենաների մեծ թվով կուտակումների արդյունքում: Փողոցների այս հատվածներում փոսալցման աշխատանքների կարիք կա. նշում է Ջանոյանը՝ ավելացնելով, որ ստեղծված անհարմարությունները ժամանակավոր բնույթ են կրում:

Related posts

Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա

Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»