Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ոստիկանության համակարգում

Ներքին գործերի նախարարի հրամաններով ՆԳՆ ոստիկանության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խորեն Բախոյանը ազատվել է պաշտոնից։

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը, որը մեկ այլ հրամանով ազատվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից։

Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Պալյանը նշանակվել է ՆԳ նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում