Ծեծկռտուք ԶՊՄԿ-ում․ կան բերման ենթարկվածներ

ԶՊՄԿ–ում ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ։ Այս մասին 1lurer-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- տեղեկացրել է նա։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից փետրվարի 2-ին հայտնել են, որ խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։ Այս առնչությամբ ԶՊՄԿ-ն հանդես էր եկել պարզաբանմամբ։

«Լուրեր»-ն էլ տեղեկացրել էր, որ ԶՊՄԿ բողոքող աշխատակիցներն ու տնօրինությունը բանակցություններ կսկսեն, իսկ աշխատանքային գործընթացը փետրվարի չորսից լիարժեք կվերականգնվի։

Related posts

Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է