Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X- ի իր էջում գրել է․
«Խստորեն դատապարտում ենք Միացյալ նահանգների 5-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։
Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:
Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Related posts

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան

ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով

Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան