Խաղաղությունը դրամական արտահայտությամբ այսօր ամեն քաղաքացու տուն մտնում է. վարչապետ

Խաղաղությունը կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն քաղաքացու տուն մտնում է: Այդ մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիոկլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին:

«Մեկը դիզվառելիքի համար պակաս է վճարում, մյուսը դրա արդյունքում աճեցրած գյուղմթերքը պակաս գնով է ձեռք բերում: Երրորդը բենզինը նվազ գնով է ձեռք բերում, և այդպես շարունակ: Սրան գումարենք նաև, որ նույն մեքենան բարեկարգ ճանապարհին… մեկը հաշվե՞լ է՝ վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացիները իրենց մեքենաների նորոգման համար ինչքան պակաս գումար են հաշվել. մենակ պահեստամաս գնելու վրա քանի տասնյակ միլիարդ պակաս են ծախսել. չեն հաշվում»,- նշեց վարչապետը:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին