«Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ. վարչապետ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին:

«Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ