Խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել խաղաղ բնակիչների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ավտոերթի մասնակցող փոխադրամիջոցների ուղեկցում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների և  հանրահավաքների անցկացման անվտանգության ապահովում նախատեսված չէ:

Այս մասին ասված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի տեղակալ Ի. Սազոնովի նամակում, որն ուղարկվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում» նախաձեռնության հեղինակներից Արթուր Օսիպյանի նամակին ի պատասխան:

Նշենք, որ հանրային գործիչը մտադիր է Ստեփանակետրից խաղաղ ավտոերթ կազմակերպել դեպի Հակարիի կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել: Երթի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում»-ը։

Օսիպյանը խաղաղապահների հրամանատարությունից ստացած պատասխանը, ինչպես նաև իր ուղարկած նամակը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:

Հայտնի է, որ Օսիպյանը, դիմելով Լենցովին, հետաքրքրվել էր՝ արդյոք խաղաղապահները պատրաստ են ուղեկցել մինչև Հակարիի կամուրջ խաղաղ բնակիչների ավտոերթն ու ապահովել մարդկանց անվտանգությունը:

Related posts

Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի