Լևանդովսկին կատալոնական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կատալոնական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 33,3 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է՝ տարեկան 19 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է հարձակվող Անսու Ֆաթին, որը տարեկան վաստակում է 13,9 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Capology-ն:

«Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող 10 ֆուտբոլիստները.

Ռոբերտ Լևանդովսկի — 33,3 միլիոն եվրո,
Ֆրենկի դե Յոնգ — 19 միլիոն եվրո,
Անսու Ֆաթի — 13,9 միլիոն եվրո,
Ժյուել Կունդե — 13,5 միլիոն եվրո,
Ռաֆինյա — 12,5 միլիոն եվրո,
Ֆերան Տորես — 10 միլիոն եվրո,
Պեդրի — 9,3 միլիոն եվրո,
Դանիել Օլմո – 9,3 միլիոն եվրո,
Ինյիգո Մարտինես — 9,3 միլիոն եվրո,
Անդրեաս Քրիստենսեն – 9 միլիոն եվրո:

Իսկ Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է: Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 31,2 միլիոն եվրո: Երկրորդ տեղում պաշտպան Դավիդ Ալաբան է՝ տարեկան 22,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Լավագույն եռյակը եզրափակում է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որը տարեկան վաստակում է 20,8 միլիոն եվրո:

Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող 10 ֆուտբոլիստները՝

Կիլիան Մբապե — 31,2 միլիոն եվրո,
Դավիդ Ալաբա — 22,5 միլիոն եվրո,
Ջուդ Բելինգհեմ — 20,8 միլիոն եվրո,
Վինիսիուս Ջունիոր — 20,8 միլիոն եվրո,
Ֆեդերիկո Վալվերդե — 16,6 միլիոն եվրո,
Տիբո Կուրտուա — 15 միլիոն եվրո,
Անտոնիո Ռուդիգեր — 14,5 միլիոն եվրո,
Էդեր Միլիտաո — 14,5 միլիոն եվրո,
Օրելիեն Տչուամենի — 12,5 միլիոն,
Էդուարդ Կամավինգա — 12,5 մլն:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան