Լուկաշենկոն կոչ է անում ուկրաինացիներին տեղափոխվել Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր վերջին ելույթում դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ առաջարկելով տեղափոխվել Բելառուս։ Նրա խոսքով՝ ուկրաինացի ընտանիքներին երկրում կապահովեն նույն պայմաններով, ինչ բելառուսներին՝ կրթության և առողջապահության ոլորտներում։

«Խնդրում եմ, եկե՛ք, ուկրաինացիներ։ Ձեր ընտանիքներին և երեխաներին կապահովենք արժանապատիվ կյանքով՝ ինչպես մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա հայտարարությունն արվել է այն պահին, երբ Բելառուսը շարունակում է աջակցել Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայի դեմ։ Ավելի վաղ Լուկաշենկոն խոսել էր նաև այլ երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ Պակիստանից աշխատուժ ներգրավելու մասին՝ բնակչության արտահոսքը լրացնելու նպատակով, սակայն այդ նախաձեռնությունը չիրականացվեց։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից