Լուկաշենկոն Զելենսկուն կոչ է արել իր ձևակերպմամբ՝ հանգստանալ և չսպառնալ Մոսկվային ու Կրեմլին

Վլադիմիր Պուտինի հետ 5 ժամ տևած բանակցություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել իր ձևակերպմամբ՝ հանգստանալ և չսպառնալ Մոսկվային ու Կրեմլին հարվածներով:

«Պուտինը շատ լավ առաջարկ ունի Ուկրաինայի համար, որն արդեն փոխանցել է Դոնալդ Թրամփին Ալյասկայում։ Ամերիկացիները դրական են արձագանքել», – հայտարարել է Լուկաշենկոն:

Նա Կիևին հորդորել է ընդունել Ռուսաստանի առաջարկը, այլապես, իբր, կկորցնեն ամբողջ Ուկրաինան:

Բելառուսի նախագահը հավելել է, որ կցանկանար զրուցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, քանի որ «ասելիք ունի»։ Նրա խոսքով՝ եկել է խորհրդակցությունների ժամանակը։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին