Լոս Անջելեսի հրդեհների տնտեսական կորուստները կարող են գերազանցել 50 միլիարդ դոլարը

Լոս Անջելեսում բռնկված հրդեհները կարող են հանգեցնել 50 միլիարդ դոլարի տնտեսական վնասի, իսկ ապահովագրական հատուցումները կարող են կազմել 20 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հրապարակելով JPMorgan Chase & Co. բանկի վերլուծությունը

«Հրդեհներից առաջացած տնտեսական կորուստները կազմում են մոտ 50 միլիարդ դոլար, և մենք կարծում ենք, որ հատուցման ենթակա վնասները կարող են գերազանցել 20 միլիարդ դոլարը։ Այս գնահատականը կարող է աճել, եթե հրդեհները չկարողանան զսպել»,- նշվում է բանկի հայտարարության մեջ։

Լոս Անջելեսի տարածաշրջանում հրդեհները ոչնչացրել են մեծ թվով գույք, և դրանց տարածման տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Տեղական իշխանությունները և հրշեջ ծառայությունները շարունակում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը հրդեհը զսպելու ուղղությամբ։

 

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան