Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ նախարարություն

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Related posts

Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT)

Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ

Կարևոր օրենսդրական փոփոխություններ՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին.