ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են մասնակցել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարած քննիչների թեկնածությունները համալրելու մրցույթին

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված, ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու մրցութային գործընթացին։

Ի լրումն վերոնշյալի՝ ՔԿ-ն հայտնում է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում։

Related posts

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն. Փաշինյանի ուղերձն Ադրբեջանին