Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կադրային փոփոխությունները պրոցեսի անբաժանելի մաս են: ԱՍՀ նախարարը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան»,- նշեց Փաշինյանը և ավելացրեց՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Նախկինում նախարարի պաշտոնից ազատված մարդիկ այլ աշխատանքի են անցնում այլ տեղերում: Դա ցանկացած դեպքում որոշակիորեն նաև էներգիան թարմացնելու գործընթաց է: Այդտեղ ոչ մի առանձնահատուկ և խնդրահարույց բան չեմ տեսնում»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ԱՍՀ նախարար նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

ՀՀ նախագահը նաև հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Ավելի վաղ ԱԺ նախագահը Արսեն Թորոսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն էր ստորագրել:

Նախագահը հրամանագիր էր ստորագրել նաև Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ