Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում ռուս սակրավորներ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Իլ-76 բեռնատար օդանավերով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել զինվորականներ, հատուկ սարքավորումներ, ինչպես նաև  Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական  ստորաբաժանման հատուկ սարքավորումները: Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստումը և պահպանումը, ջրի մաքրումը և այլ ինժեներական առաջադրանքներ», – ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, ծառայողական շներ կօգտագործվեն պայթյունավտանգ իրերի հայտնաբերման և որոնման համար:

Related posts

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև