ԱԱԾ-ն գործի է անցել. տեսախցիկներն ուսումնասիրվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լծվել է նոյեմբերի 10-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման գործին: Հիշեցնենք, որ այդ օրը մեծ թվով ցուցարարներ ներխուժել էին կառավարության և Ազգային ժողովի շենք, այնտեղ տակնուվրա արել ամեն ինչ:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ոչ միայն առգրավել է կառավարության և խորհրդարանի տեսախցիկներն ու ուսումնասիրում է դրանք, այլ նաև լրատվամիջոցներին են դիմում՝ խնդրելով իրենց տրամադրել նկարահանված կադրերի ոչ մոնտաժված տարբերակները: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ոչ միայն հրահանգված է Երևան քաղաքի վարչությանը, այլև մարզային, քանի որ այդ օրը տարբեր վայրերից էին ցուցարարները հավաքվել Հանրապետության հրապարակում:

Եվ, ահա, հրահանգ է տրված, և ԱԱԾ-ականները հերթով ուսումնասիրում են տեսախցիկները, փորձում գտնել այն մարդկանց, որոնք այդ օրերին մասնակից են եղել իրադարձություններին: Հավելենք, որ այս իրադարձություններից հետո կան արդեն ցուցարարներ, որոնց մեղադրանք առաջադրվել է, սակայն ինչպես երևում է, ԱԱԾ-ն չի ցանկանում կանգ առնել, և նրանց հրահանգ է տրված նոր բացահայտումներ անել և գտնել կառավարություն և խորհրդարան ներխուժած և անկարգություններ արած բոլոր անձանց:

Հավելենք, որ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են բացահայտ հափշտակություններ»:

Related posts

Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիան շարունակվում է

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը մեկնարկեց. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Շնորհակալություն, որ քվեարկում եք մեզ համար, մեզ դա ուժ է տալիս․ Լադանիվա