Լեհաստանում հարձակվել են մանկատան վրա. կա զոհ և վիրավորներ

Լեհաստանի Տոմիսլավիցե գյուղում (Լոձի վեևոդություն) մանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է 16-ամյա աղջիկ, 9 մարդ վիրավորվել է: Չարագործը զինված է եղել դանակով: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Polish News պարբերականին:

«Ոստիկանության ունեցած նախնական տվյալներով՝ 19-ամյա երիտասարդը, որը հաստատության սան չէ, դանակով հարձակվել է ուսուցչի և մանկատան մյուս սաների վրա», – հայտնել է Լոձի ոստիկանության խոսնակ Անետա Սոբիերայը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 9-ին։ Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին։ Վիրավորներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս 4 վիրավորները բուժօգնություն են ստացել տեղում: Կատարվում է հետաքննություն:

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար