Լեգիտիմ հարց է՝ ինչն է հարիր երկրի ղեկավարին և տիկնոջը, ինչը՝ ոչ. վարչապետն ու տիկինը կարծիքներ են փոխանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շարունակում են իրենց նախաձեռնած ընտանեկան փոդքասթի շրջանակներում արդիական թեմաների քննարկումը:

Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկմանը նրանք քննարկել են, թե ինչն է հարիր երկրի ղեկավարին և նրա տիկնոջը և ինչը՝ ոչ։

«Այս հարցը գոյություն ունի և լեգիտիմ հարց է: Ինչու եմ հետաքրքրված էս թեման քննարկելու: Ոչ թե հատկապես մեր մասին, այլ նաև մեզ հետ կապված քննարկումների համատեքստում՝ երկրի մոդելի մասին: Որովհետև հենց այս հարցն ուղղակիորեն կապ ունի երկրի մոդելի ընտրության հետ: Որովհետև, նույն բանը կարող է մի մոդելում լինել հարիր, մյուսում՝ չլինել:

Ինչն է հարիր երկրի ղեկավարին և նրա տիկնոջը՝ հարցը քննարկելիս մենք ուզենք թե չուզենք քննարկելու ենք հարցը՝ որն է էն մոդելը, որը մեր կամ ուրիշների կարծիքով, պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն»,- քննարկման շրջանակներում կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աննա Հակոբյանը նշել է՝ իրենց կարծես մեղադրում են ակտիվ, հանրային, բաց և թափանցիկ լինելու մեջ, բայց նման մեղադրանքներն, ըստ վարչապետի տիկնոջ, մեր ժամանակներում աբսուրդ են հնչում:

«Նախկինում, 50, նույնիսկ 20 տարի առաջ ժամանակն ուրիշ էր, կոմունիկացիայի միջոցներն այլ էին և անհնար էր լինել այնքան բաց, ինչքան հնարավոր է այսօլր լինել, հետևաբար այդ հարիր լինել-չլինելը ժամանակի հետ հնացած խոսակցություն է»,- նկատել է Աննա Հակոբյանը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից