Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով

Փոխադրամիջոցների երթևեկությունը, բացառությամբ մեծ բեռնատար մեքենաների, վերսկսվել է Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում: Ինչպես   տեղեկանում  ենք  «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հունվարի 21-ին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորության կապակցությամբ…. Մոսկվայի ժամանակով հունվարի 21-ի ժամը 9:40-ից թույլատրվել է մարդատար ավտոտրանսպորտային միջոցների, բացառությամբ մեծ բեռնատար ավտոմեքենաների, երթևեկությունը «քաղաք Վլադիկավկազ-Լարս բնակավայր» ընկած հատվածում՝ երկու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը դադարեցվել էր Մոսկվայի ժամանակով հունվարի 20-ի 19:20-ից՝ Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

 

Related posts

Ջրաձորի 30/40 ընտրատեղամասում 18:00-ի դրությամբ քվեարկել է 260 ընտրողից 155-ը

Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները

17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը