Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհուրդը» կարող է ազդել ոչ միայն Ղազայի իրավիճակի, այլև Ուկրաինայի հակամարտության վրա։ Այսպես է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիմնավորել իր միանալու որոշումը, հաղորդում է BelTA-ն։

Լուկաշենկոն այս հայտարարությունն արել է «Խաղաղության խորհրդին» իր երկրի անդամակցության և դրա կանոնադրության դրույթների կատարման մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո։

«Ես ստորագրել եմ համապատասխան դիմում Միացյալ Նահանգներին, որում նշվում է, որ մենք պատրաստ ենք ընդունել նրանց առաջարկը և դառնալ այս խորհրդի հիմնադիրները», – հայտարարել է Բելառուսի առաջնորդը։

Related posts

Առողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացի

Միրզոյանը ու Բենինի ԱԳ նախարարը երկու փաստաթուղթ են ստորագրել

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը