Լավրովը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել կողմերին՝ ԼՂ կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու վերաբերյալ

Հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև:

Ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակից ելք փնտրելու հետ կապված հարցերը:

Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ: Նշվել է շուտափույտ հրադադարի անհրաժեշտությունը: Վերահաստատվել է պատրաստակամությունը աջակցել կողմերին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության:

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ