Իրավիճակի դրական փոփոխության հասնել չի հաջողվել․ Արցախի պետնախարարը՝ Լենցովի՝ Բաքու այցի մասին

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ գնդապետ Ա.Լենցովի՝ Բաքու կատարած այցին։
«Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարար

Չինաստանի կիբերտիրույթը կարգավորող մարմինը հրապարակել է կիբերբուլինգի կանխարգելման մասին օրենքի նախագիծ