Իրավապահ մարմինները «Սրբազան պայքարի աջակիցների տներում նոր գործողություններ են սկսել

Իրավապահ մարմինները «Սրբազան պայքարի» աջակիցների տներում նոր գործողություններ են սկսել:

Այս մասին հայտնել են շարժման էջերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում։

Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում ևս:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի շարք անդամների բնակարաններում։

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor