Իրանն ու Ադրբեջանն ունեն թշնամիներ, որոնցից մեկն Իսրայելն է. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում է Mehr գործակալությունը:

Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ, իսկ «սիոնիստական ռեժիմը» (Իսրայելը՝ Tert.am) այս երկու մուսուլմանական երկրների թշնամիներից մեկն է, ասել է Կանանին։

«Պառակտում և անկայունություն ստեղծելն ու վեճեր հրահրելը «սիոնիստական ռեժիմiի» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն է Իրան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև իսլամական երկրների հարաբերությունների նկատմամբ», – հավելել է նա՝ ասելով, որ Իրանը կենտրոնանում է բարիդրացիության, բարեկամական հարաբերություններով և փոխադարձ հարգանքով հարաբերությունների ուղղությամբ։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին