Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը քննարկել են հարավկովկլասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Related posts

Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել