Իրանի հարձակողական բրիգադի որոշ ստորաբաժանումներ կտեղակայվեն հյուսիսարևմտյան սահմաններին

Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն հայտնել է, որ բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումներ տեղակայվելու են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նա ընդգծել է, որ բանակը խստորեն պայքարելու է Իրանի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ:

«Մեր թշնամիները թող իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն իրականացնեն, ձեռքները կկտրենք»,-նշել է Հաջիլուն:

Related posts

Սուրեն Պապիկյանը մի խումբ սպաների կոչումներ է շնորհել

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճել