Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել, եթե Իսրայելի հարվածները չդադարեն

Իրանի արտաքին գործերի նախարարը Հոսեյն Ամիրաբդոլլահիանն ասել է, որ եթե Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա չդադարեն, այլ կողմեր էլ կարող են ներգրավվել, գրում է Ther Times of Israel-ը:

«Եթե սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող այս կազմակերպված պատերազմական հանցագործություններն անմիջապես չդադարեն, ապա կարող ենք ցանկացած հավանականություն պատկերացնել»,- ասել է Ամիրաբդոլլահիանը։

Պարբերականը նկատում է, որ իրանցի նախարարը չի մանրամասնել ցանկացած հավանականության վերաբերյալ, բայց դա ակնհայտ ակնարկ էր, որ Իրանի կողմից աջակցվող խմբերը կարող են միանալ պատերազմին:

«Զավեշտալին այն է, որ այն ժամանակ, երբ Ամերիկան ինքնազսպման կոչ է անում կողմերին, նա թույլ է տալիս կեղծ սիոնիստական ռեժիմի հանցագործներին սպանել կանանց, երեխաներին և խաղաղ բնակիչներին Գազայում»,- ասել է Ամիրաբդոլլահյանը։

Ամիրաբդոլլահիանը այս մասին ասել է Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ բանակցություններից հետո:

Related posts

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը