Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի երկու պետության ստեղծման սկզբունքով. Ֆիդան

Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերը` հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Եգիպտոսի իր պաշտոնակից Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո։

«Մենք մանրամասն քննարկել ենք Գազայի ծանր իրավիճակը և ջանքերը, որոնք կարող են գործադրվել տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Մենք Եգիպտոսի հետ շուրջօրյա համակարգում ենք գործողություններն այդ հարցում»,- ասել է Ֆիդանը։

Մերձավոր Արևելքում լարվածության հիմնական պատճառներից մեկն, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, Արևմուտքի կողմից Իսրայելին աջակցության ցուցաբերումն է: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է նպաստի երկու պետության ստեղծման բանաձևի հիման վրա Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորմանը:

«Մեր առաջնահերթությունն Իսրայելի ագրեսիայի դադարեցումն է։ Եթե դա տեղի չունենա, կարող են կրկնվել հակամարտություններ, այդ թվում՝ իրանա-իսրայելական։ Եթե Պաղեստինն անկախություն ձեռք չբերի, տարածաշրջանում ճգնաժամերը կշարունակվեն։ Հակամարտության լուծումը հնարավոր է միայն երկու անկախ պետության բանաձևի հիման վրա։ Թուրքիան այդ մասին խոսում է ի սկզբանե»,- հայտարարել է Ֆիդանը։

Related posts

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները

2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով