Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների թիվը

Մարդկանց թիվը, որոնք ՀԱՄԱՍ-ի պատանդներն են Գազայի հատվածում, ավելացել է՝ հասնելով 212 մարդու, հայտնել է  Իսրայելի պաշտպանության նախարարության (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղար Դանիել Հագարին:

«Շաբաթ օրվա դրությամբ ՀԱՄԱՍ-ի պատանդների ճշգրտված թիվը 210 էր: Ներկայումս մենք իրազեկել ենք 212 պատանդների և ՑԱԽԱԼ-ի զոհված 307 մարտիկների ընտանիքներին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը ճեպազրույցում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ԱՄՆ-ի երկու քաղաքացու, որոնք նաև Իսրայելի քաղաքացիություն են ունեցել:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը