Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին

Իսրայելական կողմը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին, ոչնչացրել տասնյակ զինյալների՝ հայտնել է Իսրայելի բանակը։ Fox News-ի տվյալով էլ՝ իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված՝ տեղական նշանակության գործողություններ իրականացնելու համար։

Լարված է իրավիճակը նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին: Կողմերը հաղորդում են փոխադարձ հարվածների մասին: Նշվում է, որ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին Իսրայելի տարածք անհայտ օբյեկտների ներթափանցումից հետո:

Հակամարտության սրման պատճառով զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 2000, վիրավորվել ավելի քան 7600 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ։ Իսրայելը հայտնում է 1500-ից ավելի զոհի մասին, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը։ Իսրայելի բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 120 խաղաղ բնակչի։ Շարժման ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Իսրայելի բանակի հարվածների պատճառով 10-ից ավելի գերի է զոհվել, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ:

Related posts

Պակիստանը բանակցություններ է վարում Քուվեյթի հետ պաշտպանական պակտի ընդլայնման շուրջ. Reuters

Apple-ն առաջ է անցել Nvidia-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին