Իսրայելը պատրաստվում է 4 տարվա ընթացքում 5-րդ խորհրդարանական ընտրություններին

Իսրայելցիները պատրաստվում են 4 տարվա ընթացքում հինգերորդ անգամ ընտրել Կնեսեթ։ Պատճառը Յաիր Լապիդի և Նաֆթալի Բենետի գլխավորած իշխող խմբակցության կողմից խորհրդարանի ցրումն է։

Աննախադեպ քաղաքական դաշինքը, որը իշխանությունից հեռացրեց Բենիամին Նեթանյահուին, տևեց ոչ ավելի, քան մեկուկես տարի։ Իսրայելի բնակչությունը, որն արդեն սովոր է ապրել քաղաքական անկայունության ու անորոշության պայմաններում, մեծ հույսեր չի կապում հաջորդ ընտրությունների հետ։

Վերջին հարցումների համաձայն՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը Կնեսեթում անհրաժեշտ 61 մանդատից կստանա մոտ 30-ը։ Եվ, ամենայն հավանականությամբ, հենց նրան կհանձնարարվի կառավարություն ձևավորել, իսկ դրա համար շաբաթների, նույնիսկ ամիսների բանակցություններ կպահանջվեն։

Եթե ​​Նեթանյահուն ձախողվի, հնարավոր է այդ առաքելությունը վստահեն ներկա վարչապետ Յաիր Լապիդին, որը, ըստ հարցումների, իր «Եշ Ատիդ» կուսակցության հետ զբաղեցնում է երկրորդ տեղը։

Մեծամասնության կառավարության բացակայության դեպքում Իսրայելին նոր ընտրություններ են սպասում։

Երկրի պաշտպանության բանակը պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ կսահմանի Իսրայելում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ: Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից