Իսպանիան հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա

Իսպանիան «Patriot» հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ Իսպանիայի ռազմական նավատորմին պատկանող «YSABEL» լոգիստիկ նավով Թուրքիա տեղափոխված «Patriot»-ը հունիսի 10-ին հասել է Մերսինի նավահանգիստ:

Ըստ թուրքական աղբյուրի՝ ենթադրվում է, որ այդ մարտկոցն Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված իսպանական «Patriot»-ի մարտկոցին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար է ուղարկվել: Սակայն նկարներից պարզ է դարձել, որ ուղարկված մարտկոցի կազմում առկա է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Դեռ պարզ չէ, թե արդյոք նոր մարտկոցը կփոխարինի մարտական հերթապահության մեջ գտնվող իսպանական արդեն առկա համակարգին, թե կմիացվի դրան՝ ավելի ուժեղացնելով համակարգը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն