Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը

ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ կատարած այցին և այդ շրջանակում վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:

«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորդ տեսնեք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ընտրություններից հետո կարևոր է քննարկել հարաբերությունների օրակարգն ու լուծումներ գտնել առկա խնդիրների վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Միշուստինն էլ ընդգծել է երկկողմ տնտեսական, ներդրումային, մշակութային և միջտարածաշրջանային կապերի խորացման կարևորությունը։

Related posts

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շիրակի մարզում ամփոփվել է 2025-26 ուստարին. կայացել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը