Ինդոնեզիայում տեղի է ունեցել Լևոտոբի հրաբխի հզոր ժայթքում

Ինդոնեզիայում տեղի է ունեցել Լևոտոբի հրաբխի հզոր ժայթքում, որը գտնվում է Ֆլորես կղզու հարավ-արևելքում: Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է CNN Indonesia հեռուստաալիքը՝ հղում անելով օդերևութաբանական կենտրոնի տվյալներին:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ հրաբուխը գագաթից մոտ 18 կմ բարձրության վրա մոխրագույն-սև մոխրի հաստ սյուն է արտանետել։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Լևոտոբի հրաբխի լանջերին, որը ներկայումս գտնվում է ամենաբարձր վտանգի մակարդակի վրա, գրանցվել են ավազի և փոքր քարերի տեսքով տեղումներ։ Մոխրի անձրևը հասել է մի քանի գյուղերի և նույնիսկ հարևան Սիկկա շրջանի Մաումերե քաղաք։

Զոհերի կամ վնասների մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան։ Աղետների կանխարգելման և կառավարման գործակալությունը (BPBD) դեռևս տեղեկատվություն չի տրամադրել հնարավոր զոհերի մասին։

 

Related posts

Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը