Իմ պաշտոնն ակումբում առաջնահերթություն չէ, առաջնայինը տղաների կենտրոնացվածությունն է․ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգում է ակումբում իր ապագան՝ Ա Սերիայի չեմպիոնության համար պայքարում անմիջական մրցակից «Ինտերից» կրած վերջին պարտության ֆոնին։

«Իմ պայմանագրի ավարտին մնացել է ևս մեկ տարի, և կարծում եմ, որ իմ պաշտոնն առաջնահերթ չէ: Առաջնայինը տղաների կենտրոնացվածությունն է։

Այն պահից, երբ ես վերադարձա ակումբ, մեր թիմում 15 խաղացող է փոխվել։ Մենք իջեցրել ենք միջին տարիքը, երբ ես վերադարձել եմ:

Ակումբը շատ կոնկրետ ներդրում է ունեցել այնպիսի թիմի կառուցման գործում, որն այժմ կարող է խաղալ Չեմպիոնների լիգայում: Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք, և այս տարի էլ կփորձենք հաջողության հասնել»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը:

Աղբյուր  ArmSport.am

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ